ԱԺ այսօրվա նիստում քվերակության դրվեց պատգամավոր Արման Աբովյանի կողմից ներկայացրած ԱԺ կանոնակարգ սահմանադրական օրենքում փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունելու մասին օրենքի նախագիծը:

Քանի որ սա Սահմանադրական օրենքում առաջարկվող փոփոխություն է, նախագիծը պետք է ընդունվեր պատգամավորների ընդհանուր թվի առնրվազն երեք հինգերորդով:

Սկզբում  76 կողմ,  4 դեմ,  17 ձեռնպահ ձայներով նախագիծը չընդունվեց, հետո պարզվեց, որ ԲՀԿ խմբակցության պատգամավորներ Գագիկ Ծառուկյանի և Արման Աբովյանի կողմ ձայները չեն գրացնվել:

Երկրորդ անգամ քվեարկություն կատարվեց:  81 կողմ, 4 դեմ, 23 ձեռնպահ ձայներով որոշումն ընդունվեց: