armenpress.am:   ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված իրավիճակի հանգուցալուծման հնարավոր տարբերակներից մեկը համարում է սահմանադրական փոփոխությունները:Այս մասին Միրզոյանն ասաց հունվարի 18-ին Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում:

«Բազմիցս ասել եմ, որ ՍԴ թնջուկի հանգուցալուծման հնարավոր տարբերակներից մեկը նաև սահմանադրական փոփոխություններ են»,- ասաց Միրզոյանը:

Արարատ Միրզոյանը նշեց, որ վերջին 2-3 տարվա ընթացքում Հայաստանում անընդհատ խոսակցություններ եղել են սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ: