ԱԻՆ-ը Երևանի քաղաքացիական պաշտպանությանն ուղղված օգնություն է ցուցաբերում
16:08 - 16 դեկտեմբերի, 2019

ԱԻՆ-ը Երևանի քաղաքացիական պաշտպանությանն ուղղված օգնություն է ցուցաբերում

Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Հրաչյա Սարգսյանի մոտ դեկտեմբերի 10-13-ը կազմակերպվել է հանդիպում-քննարկում՝ ԱԻ նախարարի հրամանով ստեղծված քաղացիական պաշտպանության աշխատանքային խմբի և Երևանի վարչական շրջանների քաղաքացիական պաշտպանության ղեկավար կազմի հետ, որի ժամանակ ներկայացվել է աշխատանքային խմբի այցելության նպատակը և օրակարգը: 

«Երևան քաղաքի ԱԻ բնակչության պաշտպանության և ՔՊ համակարգերի նախապատրաստման համար, 2019 թվականի հիմնական միջոցառումների պլանով նախատեսված՝ գործնական օգնություն ցուցաբերելու նպատակով, աշխատանքային խումբը եղել է Երևան քաղաքի վարչական շրջաններում, որտեղ վարչական շրջանների աշխատակազմերի, տարհանման հանձնաժողովների ղեկավարների, զորահավաքային նախապատրաստության բաժինների պետերի հետ աշխատանքային հանդիպումների ընթացքում ուսումնասիրվել է առկա փաստաթղթերը և քննարկվել դրանց հստակեցման և ճշգրտման ուղիները:

ԱԻՆ աշխատանքային խումբը մեթոդական և գործնական օգնություն է ցուցաբերել մասնավորապես քաղաքացիական պաշտպանության, խաղաղից պատերազմական ժամանակաշրջանի փոխադրման, տարհանման պլանների, տարհանման մարմինների, հանձնաժողովների գործունեության կայունության բարձրացման, ՔՊ ոլորտը կարգավորող այլ փաստաթղթերի ուսումնասիրման, մշակման և ճշգրտման, պաշտպանական կառույցների պահպանման, նախատեսման և կառուցման ուղղություններով:

Բացի օրակարգով նախատեսված միջոցառումներից, աշխատանքային հանդիպումների ընթացքում քննարկվել են նաև ՔՊ կառավարման համակարգի ծավալման, ՔՊ տեսանկյունից համայնք, քաղաքացիական հասարակություն և մասնավոր տնտեսություն հարաբերությունների, նմանօրինակ շփումների, պարտավորությունների ու իրավունքների հստակեցման ուղղությամբ նոր օրենսդրական նախաձեռնությունները, արդեն իսկ գործածության մեջ գտնվող նորմատիվաիրավական դաշտն ու դրանց մեջ ևս փոփոխություններ կատարելու անհրաժեշտությունը:

Անցկացված միջոցառումները երկուստեք գնահատվեցին դրական, կարևորելով ինչպես Երևանի քաղաքապետարանի, այնպես էլ ԱԻՆ համապատասխան մասնագետների համար առկա խնդիրները համատեղ քննարկելու և լուծման ուղիները որոշելու համար»,- ասվում է հաղորդագրության մեջ:

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել