armenpress.am։ Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) արտակարգ իրավիճակների կոմիտեի փորձագետները նոր կորոնավիրուսի կապակցությամբ տեղի ունեցած նիստի ընթացքում բոլոր երկրներին հանձնարարել են պատրաստ լինել հիվանդության պատճառով միջոցներ ձեռնարկելուն, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

«Սպասվում Է, որ աշխարհում հիվանդանալու դեպքերի հայտնվելը կարող Է տարածվել ցանկացած երկրի վրա: Այսպիսով, բոլոր երկրները պետք Է պատրաստ լինեն իրականացնելու զսպման միջոցառումներ, ներառյալ ակտիվ համաճարակաբանական հսկողությունը, վաղ հայտնաբերումը, մեկուսացումը եւ դեպքերի կառավարումը, շփումներին հետեւելը եւ 2019-nCoV վիրուսի հարուցած վարակի հետագա տարածման կանխումը, ինչպես նաեւ ԱՀԿ-ին ամբողջական տվյալների տրամադրումը»,-ասված Է հաղորդագրության մեջ:

Հիվանդության մի քանի դեպքերի մասին արդեն հայտնի Է դարձել Ճապոնիայում, Հարավային Կորեայում, Թաիլանդում, Սինգապուրում, ԱՄՆ-ում, Վիետնամում եւ Սաուդյան Արաբիայում: Մինչդեռ, ինչպես հայտնի Է դարձել հունվարի 23-ին, Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը ձեռնպահ Է մնացել միջազգային արտակարգ դրության ռեժիմ հայտարարելուց: Կազմակերպության ղեկավարության հայտարարությամբ՝ ներկայում այդ քայլին դիմելու ժամանակը չԷ:

ԱՀԿ-ի փորձագետները պլանավորում են մոտ ժամանակներս հավաքվել եւս մեկ նիստի՝ թոքաբորբի բռնկման շուրջն իրավիճակի գնահատման համար, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: