ԱՀԿ-ն վաղաժամ Է համարում նոր կորոնավիրուսի բռնկումը որպես համավարակ հայտարարելը |armenpress.am|
17:01 - 26 փետրվարի, 2020

ԱՀԿ-ն վաղաժամ Է համարում նոր կորոնավիրուսի բռնկումը որպես համավարակ հայտարարելը |armenpress.am|

armenpress.am: Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) գլխավոր տնօրեն Թեդրոս Ադանոմ Գեբրեյեսուսը հայտարարել Է, որ առայժմ հիմքեր չկան նոր կորոնավիրուսի բռնկումը համավարակ (պանդեմիա) հայտարարելու համար: Փետրվարի 26-ին ելույթ ունենալով Ժնեւում կայացած բրիֆինգում, նա նշել Է, որ այդ բնորոշման օգտագործումը կարող Է դառնալ այն բանի ազդանշանը, որ համաշխարհային հանրակցությունն ի իր զորու չԷ զսպել վարակի տարածումը, ինչը չի համապատասխանում իրականությանը:

«Մենք չպետք Է չափից շատ ձգտենք հայտարարել համավարակի առկայության մասին՝ առանց փաստերի մանրակրկիտ ու մտածված վերլուծության»,-ասել Է նա: ԱՀԿ-ի ղեկավարի խոսքով՝ նման քայլը «կարող Է ազդանշան տալ, որ մենք այլեւս չենք կարողանում դիմակայել վիրուսին, ինչը ճշմարիտ չԷ»: «Մենք պայքար ենք մղում, որում կարող ենք հաղթել, եթե ճիշտ գործենք»,-ընդգծել Է Գեբրեյեսուսը: Անդրադառնալով Չինաստանում միջազգային առաքելության փորձագետների աշխատանքի արդյունքներին՝ նա նշել Է, որ դրանք «պետք Է բոլոր երկրներին տան հույս, արիություն եւ այն բանի վստահությունը, որ վիրուսի տարածումը կարելի Է կասեցնել», հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել