ԱՄՀ ղեկավարի պնդմամբ` աշխարհի 170 պետություններ այս տարին կփակեն տնտեսական անկմամբ |azatutyun.am|
19:20 - 20 ապրիլի, 2020

ԱՄՀ ղեկավարի պնդմամբ` աշխարհի 170 պետություններ այս տարին կփակեն տնտեսական անկմամբ |azatutyun.am|

azatutyun.am: Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) ղեկավար Կրիստալինա Գեորգիևայի պնդմամբ` կորոնավիրուսի համաճարակի հետևանքով ծագած տնտեսական ճգնաժամը ծանր հարված կհասցնի աշխարհի պետությունների ճնշող մեծամասնությանը:

«Աշխարհի 170 պետություններում այս ճգնաժամի հետևանքով տնտեսական անկում է արձանագրվելու»,-նշել է Գեորգիևան բուլղարական լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ զրույցում` կրկնելով նախկինում հայտնած իր այն տեսակետը, որի համաձայն կորոնավիրուսի համաճարակի հետևանքով ծագած ճգնաժամը վատթարագույնն է նախորդ դարի 20-ականների վերջին և 30-ականների սկզբին ծագած «Մեծ դեպրեսիայից» ի վեր:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել