ԱՄՆ-ը Էկվադորին խոստացել է Ասանժին մահապատժի չենթարկել |news.am|
05:32 - 17 ապրիլի, 2019

ԱՄՆ-ը Էկվադորին խոստացել է Ասանժին մահապատժի չենթարկել |news.am|

news.am: ԱՄՆ-ը բանավոր կերպով Էկվադորին խոստացել է, որ WikiLeaks-ի հիմնադիր Ջուլիան Ասանժին մահապատիժ չի սպառնա, եթե նրան արտահանձնեն։ Ինչպես հայտնում է ABCNews-ը, հղում կատարելով ամերիկյան բարձրաստիճան պաշտոնյային, Ասանժը Էկվադորի վրա շատ թանկ է նստում, եւ թկվադորցիները կուզեին նրանից ազատվել։

Ասանժին Էկվադորի դեսպանությունից վտարելու գործընթացը սկսվել էր մեկ տարի առաջ, 2018թ․ մարտի 7-ին, երբ էկվադորցիները իրենց առաջին հարցումն արեցին Մեծ Բրիտանիային՝ նրանք խնդրել էին գրավոր երաշխիքներ տալ, որ Ասանժը չի հայտնվի այնպիսի երկրում, որտեղ նրան մահապատիժ է սպառնում։

Գերմանիայում Էկվադորի դեսպան Մանուել Մեխիա Դալմաուն ասել է, թե իր երկիրը Ասանժին պահելու համար ամսական 30 000-35 000 դոլար է ծախսել։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել