armenpress.am։ Վաշինգտոնն անհրաժեշտ Է համարում ե՛ւ Մոսկվայի, ե՛ւ Պեկինի մասնակցությունը սպառազինությունների նկատմամբ վերահսկողության նոր համակարգի ստեղծմանը: Այդ մասին  ասված Է Միջին եւ փոքր հեռահարության հրթիռների վերացման պայմանագրից (ՄՓՀՀՊ) երկրի դուրս գալու վերաբերյալ Պետդեպարտամենտի՝ օգոստոսի 2-ին հրապարակած հայտարարության մեջ:

Դրանում նշվում Է, որ Դոնալդ Թրամփի վարչակազմը ձգտում Է ստեղծել սպառազինությունների նկատմամբ հսկողության նոր համակարգ, որը «դուրս Է գալիս անցյալի երկկողմ պայմանագրերի շրջանակից»:

«ԱՄՆ-ը կոչ Է անում Ռուսաստանին եւ Չինաստանին՝ (ՄՓՀՀՊ-ի գործողության դադարեցումից հետո) ստեղծված հնարավորությունն օգտագործել մեր երկրների եւ ամբողջ աշխարհի անվտանգությունն ապահովելու գործում իրական արդյունքների հասնելու համար»,-ասված Է հայտարարության մեջ: Ավելի վաղ պետքարտուղար Մայքլ Փոմպեոն պաշտոնապես հայտարարել Է ՄՓՀՀՊ-ից ԱՄՆ-ի դուրս գալու մասին:

ՌԴ ԱԳ նախարարությունը նույնպես հաստատել Է, որ ամերիկյան կողմի նախաձեռնությամբ օգոստոսի 2-ից դադարեցված Է պայմանագրի գործողությունը: ՉԺՀ-ն դեմ Է հանդես եկել ՄՓՀՀ-ի մասին ռուս-ամերիկյան պայմանագրից ԱՄՆ-ի դուրս գալուն՝ Սպիտակ տանը կոչ անելով՝ վերադառնալ իր պարտավորությունների կատարմանը: Վաշինգտոնն իր հերթին ավելի վաղ քանիցս արտահայտվել Է ՄՓՀՀՊ-ի օրինակով համաձայնագրի նախապատրաստման օգտին, բայց Չինաստանի մասնակցությամբ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: