ԱՄՆ-ը դարձավ կորոնավիրուսով աշխարհում առավել ախտահարված երկիրը |azatutyun.am|
09:12 - 27 մարտի, 2020

ԱՄՆ-ը դարձավ կորոնավիրուսով աշխարհում առավել ախտահարված երկիրը |azatutyun.am|

azatutyun.am: Ամերիկայի Միացյալ Նահանգները կորոնավիրուսով վարակված մարդկանց թվով առաջ է անցել Չինաստանից:

Մարտի 26-ին ԱՄՆ արևելյան ափի ժամանակով 17:00-ի դրությամբ (Երևանի ժամանակով մարտի 27-ին, առավոտյան 1:00-ին) Միացյալ Նահանգներում գրանցվել է կորոնավիրուսի 82 հազար 404 դեպք:

Չինաստանում այդ պահի դրությամբ կար 81285 հիվանդ, Իտալիայում 80589, Իսպանիայում 56786, Գերմանիայում շուրջ 44 հազար, Իրանում ավելի քան 29 հազար հիվանդ:

ԱՄՆ-ում Covid-19 հիվանդությունից մահացել է ավելի քան հազար հարյուր մարդ, ապաքինվել է մոտ 1900 մարդ:

Ընդհանուր հաշվով աշխարհում Երևանի ժամանակով մարտի 27-ին, առավոտյան ժամը 1-ին գրանցվել է կորոնավիրուսի շուրջ 530 հազար դեպք, մահացել է մոտ 24 հազար մարդ, լիովին ապաքինվել է ավելի քան 123 հազար հիվանդ:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել