ԱՄՆ-ը եւ ՆԱՏՕ-ն համաձայնության են եկել ԻՊ-ի դեմ կոալիցիային դաշինքի մասնակցության շուրջը |armenpress.am|
06:23 - 10 հունվարի, 2020

ԱՄՆ-ը եւ ՆԱՏՕ-ն համաձայնության են եկել ԻՊ-ի դեմ կոալիցիային դաշինքի մասնակցության շուրջը |armenpress.am|

armenpress.am։ ԱՄՆ-ի պետքարտուղար Մայք Փոմպեոն եւ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը հեռախոսազրույցի ընթացքում համաձայնության են եկել ԻՊ-ի դեմ Վաշինգտոնի գլխավորած միջազգային կոալիցիային հյուսիսատլանտյան դաշինքի մասնակցության շուրջը: Այդ մասին հայտնել Է Միացյալ Նահանգների Պետական դեպարտամենտը:

Ինչպես նշվում Է, Փոմպեոն «կրկնել Է մերձավորարեւելյան խնդրի կարգավորմանը ՆԱՏՕ-ի ավելի ակտիվ մասնակցության՝ նախագահ Թրամփի կոչը: Զրուցակիցները համաձայնել են, որ ՆԱՏՕ-ն կարող Է ավելի մեծ ավանդ ներդնել տարածաշրջանի անվտանգության եւ միջազգային ահաբեկչության դեմ պայքարում, հավելել են Պետդեպարտամենտում:

Զրույցի ընթացքում նաեւ արծարծվել Է Իրաքում տեղակայված ամերիկյան ռազմակայաններին իրանական հրթիռահավածների եւ «այն սպառնալիքների թեման, որոնք Իրանը ներկայացնում Է տարածաշրջանի համար», - հաղորդել Է «Ինտերֆաքսը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել