ԱՄՆ-ը մտադիր չԷ նոր միջուկային հրթիռներ տեղակայել Եվրոպայում. Պենտագոն |armenpress.am|
11:30 - 27 հունիսի, 2019

ԱՄՆ-ը մտադիր չԷ նոր միջուկային հրթիռներ տեղակայել Եվրոպայում. Պենտագոն |armenpress.am|

armenpress.am։ Միացյալ Նահանգները եւ ՆԱՏՕ-ն մտադիր չեն վերգետնյա բազավորման նոր միջուկային հրթիռներ տեղակայել Եվրոպայում այն բանից հետո, երբ օգոստոսի 2-ին ավարտվի Միջին եւ փոքր հեռահարության հրթիռների արգելման մասին պայմանագրի (ՄՓՀՀՊ) գործողությունը:

Հունիսի 27-ին Twitter-ում համապատասխան դիրքորոշումը հավաստել Է ԱՄՆ-ի պաշտպանության նախարարի պաշտոնակատար Մարկ Էսփերը՝ մեկնաբանելով ՆԱՏՕ-ի Միջուկային պլանավորման խմբի՝ Բրյուսելում կայացած նիստի արդյունքները:

«Մենք ՆԱՏՕ-ի Միջուկային պլանավորման խմբի արդյունավետ հանդիպում անցկացրեցինք Ռուսաեստանի կողմից ՄՓՀՀՊ-ի խախտումների քննարկման համար: Մենք մտադիր չենք վերգետնյա բազավորման նոր միջուկային հրթիռներ ծավալել Եվրոպայում, մենք սպառազինությունների նոր մրցավազք չենք ցանկանում»,- հայտարարել Է նա:

Այդ նույն դիրքորոշումն ավելի վաղ արդեն հնչեցրել են ՆԱՏՕ-ում ԱՄՆ-ի մշտական ներայացուցիչ Քեյ Բեյլի Հաթչիսոնը եւ դաշինքի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել