ԱՄՆ-ը ոչնչացրել է նրան, ում ինքն է ստեղծել. Լավրովը` Ալ-Բաղդադիի սպանության մասին |shantnews.am|
12:35 - 02 նոյեմբերի, 2019

ԱՄՆ-ը ոչնչացրել է նրան, ում ինքն է ստեղծել. Լավրովը` Ալ-Բաղդադիի սպանության մասին |shantnews.am|

shantnews.am: ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ ԻՊ ահաբեկչական խմբավորումը առաջացել է ամերիկացիների և նրանց դաշնակիցների կողմից Իրաք ապօրինի ներխուժումից և ծայրահեղականներին բանտերից բաց թողնելուց հետո:

Ռուսական զորքերն ուսումնասիրում են լրացուցիչ փաստեր՝ կապված ԻՊ-ի առաջնորդ Աբու Բաքր ալ-Բաղդադիի ոչնչացման վերաբերյալ ԱՄՆ-ի կողմից հրապարակած տեղեկությունների հետ և առայժմ չեն կարող հաստատել այդ տեղեկատվությունը, ասել է Լավրովը Россия 24 հեռուստաալիքին տված հարցազրույցի ընթացքում:

«Ամեն ինչ հանդիսավոր և հաղթական ոճով է հայտարարվել, բայց մեր զինծառայողները դեռ ուսումնասիրում են լրացուցիչ փաստեր: ԱՄՆ-ի ասածների մեծ մասը նրանք դեռ չեն կարող հաստատել»,- ասել է Լավրովը:

Այնուամենայնիվ, եթե իսկապես Ալ-Բաղդադին ոչնչացվել է, ապա դա, ըստ Լավրովի, դրական քայլ է: Ռուսաստանի արտգործնախարարը նշել է, որ բոլորը քաջ գիտակցում են, որ «այդ ահաբեկիչը Միացյալ Նահանգների ստեղծածն է»:

Հետևաբար, ինչպես նշել է Ռուսաստանի արտգործնախարարը, ԱՄՆ-ը ոչնչացրել է նրան, ում ինքն է ստեղծել:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել