ԱՄՆ-ը որոշել է պատժամիջոցներ չկիրառել Իրանի ԱԳ նախարարի նկատմամբ |azatutyun.am|
06:33 - 12 հուլիսի, 2019

ԱՄՆ-ը որոշել է պատժամիջոցներ չկիրառել Իրանի ԱԳ նախարարի նկատմամբ |azatutyun.am|

azatutyun.am: Reuters լրատվական գործակալությունը հաղորդում է, որ Միացյալ Նահանգները որոշել է պատժամիջոցներ չկիրառել Իրանի արտգործնախարար Մոհամադ Ջավադ Զարիֆի նկատմամբ, ինչը վկայում է, որ պաշտոնական Վաշինգտոնը չի փակում դիվանագիտության դռները երկու երկրների միջև լարված հարաբերությունների պայմաններում:

Reuters-ը վկայակոչել է քաջատեղյակ երկու աղբյուրների, որոնք այդ որոշման պատճառը չեն մեկնաբանել։

Միացյալ Նահանգների ֆինանսների նախարար Սթիվեն Մնուչինը հայտարարել է, որ դեռ հունիսին նախագահ Դոնալդ Թրամփը լիազորել է իրեն պատժամիջոցներ կիրառել Զարիֆի նկատմամբ:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել