ԱՄՆ-ի որոշումը ոչինչ չի փոխի, բացի ԱՄՆ-ի մեկուսացումից․ Սիրիայի ԱԳ նախարար
06:39 - 26 մարտի, 2019

ԱՄՆ-ի որոշումը ոչինչ չի փոխի, բացի ԱՄՆ-ի մեկուսացումից․ Սիրիայի ԱԳ նախարար

Սիրիայի փոխվարչապետ ու արտաքին գործերի նախարար Վալիդ ալ-Մուալլեմը, մեկնաբանելով Թրամփի՝ Գոլանի բարձունքները որպես Իսրայելի տարածք ճանաչելու որոշումը, երեկ «Սանա» սիրական լրատվական գործակալության հետ հեռախոսային զրույցի ժամանակ ասել է, որ այդ որոշումը չի փոխելու Իսրայելի կողմից զավթած Գոլանի բարձունքների կարգավիճակը՝ հավելելով, որ Գոլանի անձեռնմխելիությունն ապահովում են տարածաշրջանի քաղաքացիները, սիրիացիները, բանակն ու ՄԱԿ-ի ընդունած միջազգային բանաձևերը։

«ԱՄՆ-ի որոշումը ոչինչ չի փոխի, բացի ԱՄՆ-ի մեկուսացումից։ Ինչ վերաբերում է Թրամփի դիրքորոշմանը, և տարածաշրջանի համար այդ որոշման հետևանքներին, ոչ ոք չի կարող կանխատեսել, թե ինչ կանի այդ «ծովահենը»։ Ինքն ու իր աշխատակազմը ապացուցել են, որ անկայունության ու միջազգային հանրության նկատմամբ գերիշխանության գործոն են։ Նա սկսեց Երուսաղեմից, բայց ինչ վերաբերում է Գոլանին, այստեղ նա ոչինչ անել չի կարող, քանի որ հողը պատկանում է այստեղ բնակվող մարդկանց»,-ասել է Սիրիայի արտաքին գործերի նախարարը։

Մեկնաբանելով միջազգային հանրության դատապարտող դիրքորոշումը՝ ալ-Մուալլեմն ասել է, որ իրենք առանց որևէ կասկածի կարող եմ հիմնվել այս արձագանքների վրա, քանի որ սա միջազգային հանրության կարծիքն է, որը հիմնված է ՄԱԿ-ի բանաձևերի վրա։

Վալիդ ալ-Մուալլեմն ընդգծել է, որ Սիրիան վճռականորեն մերժում է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի որոշումը, և որ այդ քայլով ԱՄՆ-ն արհամարհում է միջազգային իրավունքն ու հարվածում միջազգային հանրությանը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել