ԱՄՆ-ն գողացված սիրիական նավթը վաճառում է Թուրքիային. Բաշար ալ-Ասադ |ermenihaber.am|
12:03 - 16 դեկտեմբերի, 2019

ԱՄՆ-ն գողացված սիրիական նավթը վաճառում է Թուրքիային. Բաշար ալ-Ասադ |ermenihaber.am|

ermenihaber.am:  Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադը չինական «Phoenix» լրատվական գործակալությանը տված հարցազրույցում անդրադարձել է Սիրիայում նավթի խնդրին:

Ասադը նշել է, որ ԱՄՆ-ն Եփրատի արևելքից գողանում է սիրիական նավթի պաշարները և վաճառում է Թուրքիային: Իսկ ամերիկացիներից և «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումից առաջ էլ, ըստ Ասադի, սիրիական նավթը գողանում էր «ալ-Նուսրա» խմբավորումը և վաճառում Թուրքիային:

«Թուրքական ռեժիմը նավթի վաճառքի հարցում ուղիղ դեր է խաղում»,-նկատել է տվել Սիրիայի նախագահը և հավելել, որ Սիրիայում կան մասնավոր ընկերություններ, որոնք սպասարկում են Միացյալ Նահանգների շահերը:

«ԱՄՆ վարչակարգը տարածաշրջանում իր գոյությունը շարունակում է պահպանել մասնավոր ընկերությունների միջոցով, ինչպիսին օրինակ «Black water» կազմակերպությունն է»:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել