tert.am: Միացյալ Նահանգների իշխանությունները պատրաստվում են խստացնել այցագրերի տրամադրման կարգն իրանցի գործող և նախկին պաշտոնյաների համար, որոնք կապ ունեն խաղաղ ցուցարարների ձերբակալման, սպանության կամ նրանց նկատմամբ բռնության կիրառման հետ:

Ինչպես նշում է english.alarabiya.net-ը, այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն՝ ընդգծելով, որ ԱՄՆ-ն ուժեղացնում է ճնշումն Իրանի նկատմամբ:

«Մենք խստացնում ենք այցագրերի տրամադրումը գործող և նախկին իրանցի պաշտոնյաների, ինչպես նաև անհատների համար, որոնք պատասխանատու են խաղաղ ցուցարարների սպանության, ձերբակալությունների, ինչպես նաև նրանց հիմնարար ազատությունների ոտնահարման համար»,-ասել է պետքարտուղարը:

Աղբյուրը մանրամասնում է, որ խոսքը նոյեմբերին Իրանում տեղի ունեցած բողոքի զանգվածային ակցիաների և ոստիկանության հետ բախումների մասին է: