aysor.am: ԱՄՆ պաշտպանության նախարար Ջոնաթան Հոֆմանը հայտարարել է, որ երկիրը մտադիր չէ իր զորքերը դուրս բերել Իրաքից, հայտնում է «Интерфакс»-ը:

«Ներկայումս մենք ծրագրեր չունենք Իրաքից զորքերը դուրս բերելու վերաբերյալ», - հայտարարել է նախարարը՝ հավելելով, որ Վաշինգտոնը ցանկանում է «լինել ինքնիշխան և բարեկեցիկ Իրաքի ընկերը և գործընկերը»:

Նա նաև հավելել է, որ Իրաքում ամերիկյան զորքերը «լավ ուժեր» են, նրանք օգնում են ՆԱՏՕ-ին պայքարել «Իսլամական պետության» (Ռուսաստանում արգելված) դեմ: