ԱՄՆ-ն պատժամիջոցներ է սահմանել Հայաստանից 2 ընկերության դեմ |news.am|
06:47 - 14 օգոստոսի, 2019

ԱՄՆ-ն պատժամիջոցներ է սահմանել Հայաստանից 2 ընկերության դեմ |news.am|

news.am: ԱՄՆ առեւտրի նախարարությունը սեւ ցուցակի մեջ է ներառել Հայաստանից 2 ընկերության, նշված է ԱՄՆ դաշնային ռեեստրի կայքում նախնական ռեժիմում հրապարակված փաստաթղթում:

Պատժամիջոցները սահմանվել են Երեւանի կապի միջոցների գիտահետազոտական ինստիտուտ ՓԲԸ-ի (ԵԿՄԳՀԻ) եւ «Մարկել» ՓԲԸ-ի դեմ, քանի որ ԵԿՄԳՀԻ-ն առանց անհրաժեշտ թույլտվության ստացել եւ վերաարտահանել է ապրանքներ ԱՄՆ արդյունաբերության եւ անվտանգության բյուրոյի «Կոմերցիոն վերահսկման ցուցակից», իսկ անձը, որը ԵԿՄԳՀԻ-ի գործադիր տնօրենն է եւ «Մարկելի» նախագահը, բիզնես է վարում իրանական կազմակերպության հետ, որի վրա տարածվում են ԱՄՆ պատժամիջոցները:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել