ԱՄՆ-ն պարզաբանել է ԱՄԷ եւ Սաուդյան Արաբիա զենքի մատակարարման անհրաժեշտությունը |news.am|
06:11 - 12 հունիսի, 2019

ԱՄՆ-ն պարզաբանել է ԱՄԷ եւ Սաուդյան Արաբիա զենքի մատակարարման անհրաժեշտությունը |news.am|

news.am։ ԱՄՆ-ն մտադիր է Արաբական Միացյալ Էմիրություններին եւ Սաուդյան Արաբիային զենք վաճառել, քանի որ հակառակ դեպքում այս երկրները կսկսեն զենք գնել Ռուսաստանից եւ Չինաստանից, հայտարարել է ԱՄՆ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Պատրիկ Շանահանը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

«Ինչպես Սաուդյան Արաբիայում, այնպես էլ ԱՄԷ-ում հարցը հետեւյալն է. մենք նրանց սպառազինություն ենք վաճառում, որ նրանք կարողանան իրենց պաշտպանել: Այս ամենի էությունն այն է, որ նման իրավիճակում արձագանքեն լուրջ սպառնալիքներին, երկրորդ՝ եթե նրանք չգնեն ԱՄՆ-ից, իսկ մենք նրանց շատ հուսալի գործընկերն ենք, ապա անվտանգության նկատառումներից ելնելով՝ կգնեն կա՛մ Չինաստանից, կա՛մ Ռուսաստանից»,- լրագրողներին ասել է Շանահանը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել