ԱՄՆ-ում կորոնավիրուսով վարակվածների թիվը գերազանցել է 700-ը. կա 26 զոհ |tert.am|
10:54 - 10 մարտի, 2020

ԱՄՆ-ում կորոնավիրուսով վարակվածների թիվը գերազանցել է 700-ը. կա 26 զոհ |tert.am|

tert.am: ԱՄՆ-ում նոր տեսակի կորոնավիրուսով վարակման դեպքերի թիվը գերազանցել է 700-ը, գրում է CNN-ը: Աղբյուրի տվյալներով՝ գրանցվել է 709 դեպք, որից 26-ը՝ մահվան ելքով: Մահվան դեպքերից 22-ը գրանցվել է Վաշինգտոնում:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Կալիֆոռնիայի նահանգապետ Գևին Նյուսոմը նահանգում արտակարգ դրություն է հայտարարել: Պատճառը նահանգում COVID-2019 վարակի տարածումն է:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել