ԱՄՆ-ում հայ մասնագետների ստեղծած «տիտանական» ստարտափը հայտնվել է Forbes-ի ցանկում |tert.am|
13:50 - 16 մարտի, 2020

ԱՄՆ-ում հայ մասնագետների ստեղծած «տիտանական» ստարտափը հայտնվել է Forbes-ի ցանկում |tert.am|

tert.am: Հայաստանցիներ Արա Մաղդեսյանի և Վահե Կուզոյանի ստեղծած Service Titan ծրագրային ապահովման հարթակը մեծ հաջողությունների է հասել բարձր տեխնոլոգիաների միջազգային շուկայում: Այս մասին տեղեկացնում է Forbes-ը:

Ստարտափը ստեղծվել է 2012 թվականին Գլենդելում (Կալիֆոռնիա, ԱՄՆ):

Կազմակերպությունը ծրագրային տեխնոլոգիաներով է ապահովում տնային ծառայություններով (օդափոխություն, ջրամատակարարում, ջեռուցում, օդորակում) զբաղվող ընկերություններին` օգնելով օպտիմալացնել աշխատանքը և բարելավել հաճախորդների սպասարկման որակը:

Service Titan-ն ամերիկյան Forbes պարբերականի ներկայացրած նմանատիպ ընկերությունների թոփ հարյուրյակում 2019 թվականի տվյալներով՝ զբաղեցրել է 14-րդ հորիզոնականը:

Պարբերականը նշում է, որ ստարտափը ներգրավել է ընդհանուր  326 միլիոն դոլար ֆինանսավորում:

Բիզնես հարցերի վերլուծության աշխարհի խոշորագույն հարթակներից  մեկը` G2-ը, ServiceTitan-ին անվանել է առաջին ՏՏ ընկերությունը, որը ծրագրային լուծումներ է առաջարկում տնային ոլորտում աշխատող  ընկերություններին: G2-ը հայկական  ընկերության վարկանիշը  գնահատում  է5-ից չորս աստղով:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել