azatutyun.am: ԱՄՆ Գերագույն դատարանը հայտարարել է, թե հաջորդ ամիս արդեն կքննի հայցերը, որոնք պահանջում են հրապարակել նախագահ Դոնալդ Թրամփի հարկային հայտարարագրերը:

Ավելի վաղ ստորին ատյաններն էին որոշում կայացրել նախագահի դեմ` պարտավորեցնելով նրան վերջին ութ տարիների հարկային պարտավորություններին վերաբերող հայտարարագրերը փոխանցել Կոնգրես ու Նյու Յորքի դատախազություն:

Թրամփի փաստաբանները, մինչդեռ պնդում են, թե հայցը ոտնահարում է նախագահի անձեռնմխելիությունն ու սահմանադրական լիազորությունները:

Ընդ որում, առաջին անգամ պատմության մեջ նիստը կանցնի հեռակա` կորոնավիրուսի համաճարակի պատճառով: