ԱՄՆ Կոնգրեսում Ռուսաստանին G7 ընդգրկելու դեմ բանաձև են ընդունել |aysor.am|
10:23 - 31 հոկտեմբերի, 2019

ԱՄՆ Կոնգրեսում Ռուսաստանին G7 ընդգրկելու դեմ բանաձև են ընդունել |aysor.am|

aysor.am: ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտասահմանյան գործերով կոմիտեն հինգշաբթի բանաձև է ընդունել «Մեծ յոթնյակի» հանդիպումներին Ռուսաստանի մասնակցության դեմ, նշված է փաստաթղթի հեղինակներից մեկի՝ կոնգրեսական Ալբիո Սայրեսի կայքում հրապարակված հաղորդագրության մեջ:

Փաստաթղթում նշված է, որ Ռուսաստանը G7 գագաթնաժողովներին չպետք է մասնակցի այնքան ժամանակ, մինչև «չհարգի հարևանների տարածքային ամբողջականությունը» և չհետևի «ժողովրդավարական հանրույթների ստանդարտներին»:

«Մեծ յոթնյակի» մեջ են մտնում Գերմանիան, ԱՄՆ-ն, Կանադան, Ճապոնիան, Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան և Իտալիան:

1998 թվականին ձևաչափն ընդլայնվել էր Ռուսաստանի հաշվին, սակայն Ղրիմը վերադարձնելուց հետո ակումբի անդամները հրաժարվեցին գալ Սոչիում անցկացվող գագաթնաժողովին և յոթով հավաքվեցին Բրյուսելում:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել