news.am։ ԱՄՆ Սենատի կոմիտեն սեպտեմբերի 27-ին ընդունել է լրացում՝ ուղղված Հայաստանին հավելյալ միջոցներ տրամադրելուն՝ հաջակցություն ժողովրդավարական եւ տնտեսական բարեփոխումների, տեղեկացնում է Հայ դատի Ամերիկայի հանձնախումբը։

Լրացումը, որը նախաձեռնել են սենատորներ Լինդսի Գրեմը եւ Քրիս վան Հոլենը, միաձայն ընդունվել է Սենատի կողմից։

Այդ հատկացումները նախատեսվում են ի հավելումն երաշխավորված 17,6 մլն դոլար հատկացումների Տնտեսական աջակցության եւ զարգացման հիմնադրամից, 1,5 մլն դոլար թմրանյութերի ապօրինի շրջանառության դեմ պայքարի, 600 հազար դոլար միջազգային ռազմական կրթության եւ պրոֆեսիոնալ պատրաստման եւ 1 մլն դոլար օտարերկրյա զինված ուժերի ֆինանսավորման։

Նշենք, որ Սենատը հավանություն է տվել Հայաստանին եւ Ադրբեջանին ռազմական օգնության տրամադրման պարիտետին։

Անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի հարցին՝ Սենատը նշել է, որ «մտահոգ է ձգձգված հակամարտությամբ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ եւ աջակցում է ԵԱՀԿ Մինսկի խմբի գործընթացին»։