news.am:   ԱՄՆ զինված ուժերը չեն պլանավորում հեռանալ Իրաքից։ Վաշինգտոնը Բաղդադի հետ բանակցություններ է վարում մերձավորարեւելյան երկրում ամերիկյան զորքերի ներկայության հարցով։ Այս մասին լրագրողներին հայտնել է ԱՄՆ ՊՆ ներկայցուցիչ Ջոնաթան Հոֆմանը:

«Ամերիկյան ԶՈՒ-ն չունի Իրաքից զորքերը հանելու ծրագրեր,-նշել է նա,- Մենք դեռեւս խորհրդակցություններ ենք անցկացնում իրաքյան՝ ընդունող կողմի հետ։ Մենք նախկինի պես ուզում ենք ինքնիշխան եւ բարգավաճող Իրաքի բարեկամն ու գործընկերը լինել»։ «Մեր ձգտումը եւ մեր նպատակը այժմ այն է, որ ԱՄՆ ուժերը մնան տարածաշրջանում, մնան Իրաքում»,- հավելել է Հոֆմանը։


Պենտագոնի ներկայացուցչի խոսքերով՝ Իրաքում ամերիկացիների կողմից օգտագործվող երկու օբյեկտների վրա Իրանի հարձակման մասին ԱՄՆ ռազմական գերատեսչությանը հայտնի է դարձել վաղ հայտնաբերման համակարգի, այլ ոչ թե երրորդ կողմի միջոցով։ «Մենք ունենք վաղ հայտնաբերման համակարգ, որը, պարզվեց, շատ արդյունավետ է»,- ընդգծել է նա՝ հավելելով, որ նշված համակարգի շնորհիվ «այդ հարձակման ժամանակ չի եղել ոչ տուժած, ոչ զոհ»։