Դոնալդ Թրամփը նահանգեպետերին է ներկայացրել կորոնավիրուսի տարածման կանխմանն ուղված միջոցառումների թուլացման ուղեցույցը |edition.cnn.com|
09:52 - 17 ապրիլի, 2020

Դոնալդ Թրամփը նահանգեպետերին է ներկայացրել կորոնավիրուսի տարածման կանխմանն ուղված միջոցառումների թուլացման ուղեցույցը |edition.cnn.com|

edition.cnn.com: Երեկ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հեռախոսազրույց է ունեցել բոլոր նահանգեպետերի հետ ու նրանց ներկայացրել կորոնավիրուսի տարածման կանխմանն ուղված միջոցառումների թուլացման ուղեցույցը։ Հեռախոսազրույցի ժամանակ նախագահը նշել է, որ միջոցառումների թուլացման քաղաքականությունն ու քայլերը թողնում է առանձին նահանգների հայեցողությանը։

«Ես ճանաչում եմ ձեզանից գրեթե բոլորին։ Դուք շատ ունակ մարդիկ եք ու դուք ինքներդ պետք է որոշեք ձեր քայլերը», - նշել է նախագահը։ 

Ու մինչդեռ գործարարները, քաղաքական գործիչներն ու նահանգապետերը զգուշացնում են, որ անբավարար թեստավորումը կարող է վտանգել վերականգնմանն ուղղված բոլոր ջանքերը, Թրամփը պնդում է, որ տնտեսությունը, այնուամենայնիվ, պետք է վերսկսի գործել։ 

Երեկ Թրամփը մամուլի ասուլիսի ժամանակ նաև հայտնել է, որ ըստ նոր ուղեցույցի կան որոշ նահանգներ, որոնք կարող են վերսկսել իրենց գործունեությունն անգամ վաղվանից։

Աղբյուրը՝ edition.cnn.com

Թարգմանությունը՝ Լիլիթ Հարությունյանի


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել