ԱՊՀ տարածքում վիզաների փոխադարձ ճանաչման համաձայնագիրը կասեցվել է |shantnews.am|
08:30 - 14 դեկտեմբերի, 2019

ԱՊՀ տարածքում վիզաների փոխադարձ ճանաչման համաձայնագիրը կասեցվել է |shantnews.am|

shantnews.am: ԱՊՀ անդամ պետություններն արդեն վավերացրել են արձանագրությունները, որ Համագործակցության անդամ պետությունների տարածքում վիզաների փոխադարձ ճանաչման համաձայնագիրը այլևս չի գործում։ Այս մասին հայտնում է RusArmInfo կայքը:

Համաձայնագրին անդամակցում էին Հայաստանը, Ռուսաստանը, Բելառուսը, Ղազախստանը և Ղրղզստանը։ Փաստաթուղթը թույլ էր տալիս մի երկրի տարածք մտնելու համար ստացած վիզայով շրջել նաև մյուս պետություններում։

 

Համաձայնագիրը ստորագրվել էր 1992 թվականին, սակայն 2014 թվականին կողմերը որոշեցին դադարեցնել դրա գործողությունը։ Վավերացման գործընթացը տևեց 5 տարի, և այժմ բոլոր երկրներն արդեն վավերացրել են համաձայնագիրը չեղարկելու արձանագրությունը։

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել