news.am: Աբխազիայի խորհրդարանի պատգամավորներն ընդունել են որոշման նախագիծ, որով նրանք դիմում են երկրի նախագահ Ռաուլ Հաջիմբային՝ առաջարկելով նրան հրաժարական տալ։ Նախագծի ընդունմանը կողմ է քվեարկել 19 պատգամավոր, դեմ՝ 4, ձեռնպահ՝ 1, հայտնում է «Sputnik-Աբխազիա»-ն։

Նախագահի հրաժարականը պահանջում են ցուցարարները, որոնք ներխուժել են նրա նստավայր եւ արգելափակել այն։ Ներխուժման ժամանակ աշխատակիցներն արդեն այնտեղ չեն եղել։ Հաջիմբան ԱԽ արտակարգ նիստ է անցկացրել եւ հայտարարել է, որ անհրաժեշտության դեպքում հանրապետությունում արտակարգ դրություն կմտցվի։

Ուժայինների խստացված ռեժիմ է սահմանվել։