aliq.ge: Վրաստանի կողմից չվերահսկվող Աբխազիայում ընդդիմությունը փորձում է ներխուժել նախագահի նստավայր: Эхо Кавказа-ի հաղորդմամբ, նստավայրի մոտ ընդդիմությունը ցույց է անկացնում: Շենքի մոտ իրավապահներ են մոբիլիզացված:

Հունվարի 6-ին ընդդիմության անդամներն իրենց համախոհներին կոչ են արել, որ ամսի 9-ին հավաքվեն Սոխումիի կենտրոնական հրապարակում` դատարանի շենքի մոտ: Բողոքի ակցիան կապված է նախագահի նախկին թեկնածու Ալխազ Կվիցիանիի հայցին, որը պահանջում է չեղարկել Աբխազիայում նախագահական ընտրությունների արդյունքները:

«Աբխազիայի քաղաքացիներ, ժամանակն է պաշտպանենք մեր հայրենիքը: Գործող իշխանությունների հանցավոր գործունեության պատճառով հայրենասերների արյունով ձեռքբերված հայրենիքը կորստի առջև է կանգնած»,- ասվում է «Միացյալ Աբխազիա» կուսակցության կողմից տարածած հայտարարության մեջ:

Նշենք, որ Վրաստանի կողմից չվերահսկվող Աբխազիայում սեպտեմբերի 9-ին տեղի ունեցած նախագահական ընտրություններում հաղթել է Ռաուլ Խաջիմբան: Վրաստանի արտաքին գործերի նախարարությունը Աբխազիայի շրջանում այսպես կոչված նախագահական ընտրությունները գնահատում է որպես Վրաստանի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության դեմ ուղղված գործողություն: