Աբխազիայում շարունակվում է անժամկետ բողոքի ակցիան. նախագահը հայտարարել է իշխանության զավթման փորձի մասին |tert.am|
11:03 - 21 մայիսի, 2019

Աբխազիայում շարունակվում է անժամկետ բողոքի ակցիան. նախագահը հայտարարել է իշխանության զավթման փորձի մասին |tert.am|

tert.am։ Աբխազիայի նախագահ Ռաուլ Հաջիմբան հայտարարել է, որ երկրում իշխանության զավթման փորձ է իրականացվում, տեղեկացնում է gazeta.ru-ն:

«Վերջին օրերին նկատվող փաստերը վկայում են երկրում իշխանությունը զավթելու փորձի մասին»,-ասել է Հաջիմբան՝ նկատելով, որ ընդդիմության գործողությունները սրում են երկրում տիրող հասարակական-քաղաքական իրավիճակը:

Աբխազիայի խորհրդարանի շենքի մոտ արդեն երկրորդ օրն է, ինչ շարունակվում է անժամկետ բողոքի ակցիան, որին մասնակցում է մոտ 200 մարդ:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել