Աբովյանում ու բազում այլ քաղաքներում հին ընտրական համակարգն է հաղթում․ Դանիել Իոաննիսյան
09:39 - 10 հունիսի, 2019

Աբովյանում ու բազում այլ քաղաքներում հին ընտրական համակարգն է հաղթում․ Դանիել Իոաննիսյան

Դանիել Իոաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Աբովյանում ժողովրդավարությունը չի հաղթել:
Աբովյանում ու բազում այլ քաղաքներում հին ընտրական համակարգն է հաղթում (տեխնիկապես՝ հաղթողը կարող է լինել տարբեր քաղաքական թիմերից): Այն համակարգը, որը չի խրախուսում գաղափարների ու ծրագրերի մրցակցությունը:

Ժողովրդավարությունը տեխնիկապես քվեարկության չկեղծումը չի, ժողովրդավարությունը ավելի լայն հասկացողություն է և այն, ի հեճուկս բոլորիս, հաստատ չի հաղթել Աբովյանում (անկախ հաղթող թեկնածուի անունից):

Այս խնդիրները խորանալու են այնքան ժամանակ, քանի դեռ Հայաստանում չիրականացվի խորը ընտրական ռեֆորմը»:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել