Ադրբեջանական կողմը գնդացրով կրակ է բացել Իջեւանի մարտական դիրքերի ուղղությամբ |news.am|
16:48 - 13 մարտի, 2020

Ադրբեջանական կողմը գնդացրով կրակ է բացել Իջեւանի մարտական դիրքերի ուղղությամբ |news.am|

news.am: Իջեւանի հատվածում այսօր՝ մարտի 13-ին, ժամը 12.00-12։30–ին Իջեւանի ուղղությամբ հակառակորդը գնդացրով կրակ է վարել հայկական մարտական դիրքերի ուղղությամբ` խախտելով հրադարարի պահպանման ռեժիմը։ Կրակոցների հետեւանքով որեւէ վնաս չկա, տուժածներ՝ նույնպես։ Այս մասին ասաց Պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը։

Անդրադառնալով ադրբեջանական կողմի տարածած այն լուրին, թե հայկական զինուժը կրակ է բացել Ադրբեջանի Աբասբեյլի գյուղի ուղղությամբ, ՊՆ խոսնակն ասաց, որ դա իրականությանը չի համապատասխանում։

Նա հավելեց, որ հակառակորդի կրակոցները լռել են հայկական կողմի պատասխան կրակոցներից հետո։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել