Ադրբեջանը «Պոլոնեզ» համազարկային ռեակտիվ համակարգեր է գործարկել մարտի 11-ին մեկնարկած լայնածավալ զորավարժություններում:

Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայության տարածած տեսանյութում «Պոլոնեզի» առնվազն 6 հաշվարկ է երևում, որոնք, ըստ զորավարժությունների գաղափարի, «տագնապով լքել են մշտական տեղակայման վայրը», հայտնում է Interfax.az-ը:

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Ադրբեջանը մարտի 11-15-ը անցկացնում է խոշորագույն զորավարժություն, որի մասին չի ծանուցել համապատասխան միջազգային մարմիններին: Զորավարժություններ իրականցվում է հետևյալ կազմով. 1. անձնակազմ` 10 000 մարդ, 2. մինչև 500 մարտական տանկեր և այլ զրահապատ տեխնիկա, 3. ամենաքիչը 300 միավոր տարբեր տրամաչափի ինքնագնաց և հետագլոր (քարշարկվող) հրետանային միջոցներ, ականանետեր, հրթիռներ և ռեակտիվ համազարկային միջոցներ, 4. բանակային ավիացիայի ավելի քան 20 միավոր մարտական ինթնաթիռներ և ուղղաթիռներ:

Զորավարժությունը կրում է հարձակողական բնույթ:

panarmenian.net