Ադրբեջանը և Վրաստանը 2019 թ. ռազմական համագործակցության ծրագիր են ստորագրել |armtimes.com|
07:51 - 13 հունիսի, 2019

Ադրբեջանը և Վրաստանը 2019 թ. ռազմական համագործակցության ծրագիր են ստորագրել |armtimes.com|

armtimes.com։ Ադրբեջանի և Վրաստանի պաշտպանական գերատեսչությունների ղեկավարները՝ Զաքիր Հասանովը և Լևան Իզորիան 2019 թ. ռազմական համագործակցության ծրագիր են ստորագրել, հաղորդում է Ադրբեջանի պաշտպանության նախարարության լրատվական ծառայությունը:

Նշվում է, որ Իզորիան մասնակցել է Ադրբեջանի, Վրաստանի և Թուրքիայի պաշտպանության նախարարների եռակողմ հանդիպմանը, որը տեղի է ունեցել Գաբալա քաղաքում: Ծրագիրը ստորագրվել է եռակողմ հանդիպումից հետո:

Փաստաթուղթը նախատեսում է ռազմական զորավարժություններ և բարձր մակարդակի հանդիպումներ, ինչպես նաև խորհրդատվություններ Ադրբեջանի և Վրաստանի պաշտպանության նախարարությունների մակարդակով:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել