shantnews.am։ Պաշտոնական Երևանը դեմ չէ, որ Արցախյան հակամարտության հակառակ կողմերի մոտ պահվող անձանց հարազատները այցելեն նրանց։ Նույն դիրքորոշումն ունի նաև պաշտոնական Ստեփանակերտը։ Այս մասին հայտարարել է Արցախի ԱԳՆ ղեկավար Մասիս Մայիլյանը։

«Որքան ես գիտեմ՝ Ադրբեջանից ցանկություն չի եղել։ Եթե այդպիսի ցանկություն լինի, մենք կաշխատենք այդ ուղղությամբ»,- ասել է Մայիլյանը ռուսական Kommersant-ի հետ զրույցում։

Նախարարը խոսել է նաև բնակչությունները խաղաղության նախապատրաստելու գործընթացի մասին ու ասել, որ այս տարի և ընդհանրապես վերջին շրջանում հրադադարի խախտումներն ավելի քիչ են եղել նախորդ տարիների համեմատ։

Մայիլյանը նաև տեղեկացրել է, որ այս տարի պայմանավորվածություն է եղել երկու կողմերի բնակչության կողմից իրենց բերք հավաքելու շրջանում կրակոցներից զերծ մնալու մասին, և այդ պայմանավորվածությունը, ըստ նախարարի, պահվել է։