tert.am։ Ադրբեջանի վարչապետ Նովրուզ Մամեդովը հոկտեմբերի 8-ին հրաժարականի դիմում է ներկայացրել: Այս մասին տեղեկացնում է Minval.az-ը:

Հաղորդվում է, որ Մամեդովի փոխարեն վարչապետ է նշանակվելու նախագահ Ալիևի տնտեսական հարցերով օգնական Ալի Ասադովը:

Ադրբեջանի խորհրդարանի մամուլի ծառայությունը հայտնել է, որ խորհրդարանն այսօր քննարկելու է վարչապետի պաշտոնում Ալի Ասադովի նշանակման հարցը: