Ադրբեջանում գրանցվել է կորոնավիրուսից մահացության առաջին դեպքը |tert.am|
19:12 - 12 մարտի, 2020

Ադրբեջանում գրանցվել է կորոնավիրուսից մահացության առաջին դեպքը |tert.am|

tert.am: Նոր տեսակի կորոնավիրուսից մահացության առաջին դեպքն է գրանցվել Ադրբեջանում: Ինչպես փոխանցում է РИА Новости-ն՝ հղում անելով երկրի կառավարությանն առընթեր շտաբին, մահացել է Ադրբեջանի իգական սեռի քաղաքացի, որն ավելի վաղ վերադարձել էր Իրանից և կարանտինի մեջ էր գտնվում:

«Խոսքն Ադրբեջանի քաղաքացու մասին է, որը վերադարձել էր Իրանից և ուղարկվել կարանտինի: Նրա մոտ կորոնավիրւսի ախտանշաններ էին հայտնաբերվել: Նա կարանտինի մեջ էր գտնվում, սակայն նրա կյանքը փրկել չի հաջողվել»,- հայտնել են շտաբից:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել