Ադրբեջանում ընդդիմության հանրահավաքին ընդառաջ հերթական ընդդիմադիր ակտիվիստն է ձերբակալվել |tert.am|
09:02 - 01 նոյեմբերի, 2019

Ադրբեջանում ընդդիմության հանրահավաքին ընդառաջ հերթական ընդդիմադիր ակտիվիստն է ձերբակալվել |tert.am|

tert.am: Բաքվում 10 օրով կալանավորել են «Ադրբեջանի ազգային ճակատ» ընդդիմադիր կուսակցության ակտիվիստ Ֆուադ Ղահրամանլըին: Ինչպես հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները, նրան մեղադրում են «մանր խուլիգանության» համար:

Կուսակցությունում այս մեղադրանքը քաղաքական դրդապատճառներով պայմանավորված են որակել՝ այն կապելով նոյեմբերի 2-ին նախատեսված ընդդիմության բողոքի ակցիայի հետ:

Ղահրամանլըն ձերբակալվել էր երեկ՝ Բաքվի փողոցում: Ավելի ուշ դատարանը նրան դատապարտել է 10-օրյա վարչական կալանքի:

Կուսակցությունից հայտնել են, որ վերջին օրերին տարբեր հորինված մեղադրանքներով ձերբակալվում ու վարչական կալանքների են դատապարտվում իրենց կուսակցության մի շարք ակտիվիստներ. հոկտեմբերի 29-ին կալանավորվել էր Էմին Մանըևը, հաջորդ օրը՝ Ռուսլան Ամիրովը և Ալիզամին Սալաևը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել