Ադրբեջանում կարանտինի հատուկ ռեժիմ է հայտարարվել |shantnews.am|
09:17 - 24 մարտի, 2020

Ադրբեջանում կարանտինի հատուկ ռեժիմ է հայտարարվել |shantnews.am|

shantnews.am: Ադրբեջանում կորոնավիրուսի պատճառով կարանտինի հատուկ ռեժիմ է հայտարարվել, որը ենթադրում է փողոցում ոչ ավելի, քան 10 մարդու ներկայություն, ինչպես նաև 65-ից բարձր անձանց տնային կարանտինի պահպանում։ Այս մասին հաղորդում է Ադրբեջանի նախարարների կաբինետի օպերատիվ շտաբը։

Շտաբի տվյալներով՝ Ադրբեջանում կորոնավիրուսի 72 հաստատված դեպք կա, որից 6-ը հաստատվել է վերջին մի քանի օրերին։ Երկրում ընդհանուր առմամբ բուժվել է 10 մարդ, մեկը մահացել է, 61-ը շարունակում են բուժումը։ Վարակվածներից մեկը ՌԴ քաղաքացի է։

Որոշման համաձայն՝ կարանտինի հատուկ ռեժիմը կգործի մարտի 24-ից մինչև ապրիլի 20-ը ներառյալ։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել