Ադրբեջանում կորոնավիրուսի 29 նոր դեպք կա, հիվանդներից մեկը մահացել է․ Interfax.az
 |panarmenian.net|
18:07 - 26 մարտի, 2020

Ադրբեջանում կորոնավիրուսի 29 նոր դեպք կա, հիվանդներից մեկը մահացել է․ Interfax.az |panarmenian.net|

panarmenian.net: Ադրբեջանում կորոնավիրուսի 29 նոր դեպք է գրանցվել, հիվանդներից մեկը մահացել է։ Այդ մասին ասվում է Ադրբեջանի կառավարությանը կից Օպերատիվ շտաբի հաղորդագրության մեջ։

Վարակվածների ընդհանուր քանակն Ադրբեջանում 122 է։ Մահացած հիվանդը մարտի 12-ին վերադարձել էր Թուրքիայից։ Սա մահվան 3-րդ դեպքն է Ադրբեջանում, գրում է Interfax.az-ը։

Հատուկ ռեժիմի հիվանդանոցներում բժիշկների հսկողության տակ 104 հիվանդ կա, որոնցից 5-ի վիճակը գնահատվում է ծանր, 9-ինը՝ միջին ծանրության, մյուսների վիճակը կայուն է։ 15 մարդ ապաքինվել է։

Վարակման դեպքեր են գրանցվել նաև երկրի շրջաններում։ Օպերատիվ շտաբը կոչ է անում ինքնամեկուսացվել և պահպանել կարանտինի պահանջները։ Ադրբեջանում կորոնավիրուսի ավելի քան 20,000 թեստ է արվել։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել