Ազգային ժողովը քննարկում է ԲԴԽ անդամի ընտրության հարցը․ «Իմ քայլը» խմբակցությունն առաջադրել է Վիգեն Քոչարյանի թեկնածությունը |tert.am|
11:16 - 21 հունիսի, 2019

Ազգային ժողովը քննարկում է ԲԴԽ անդամի ընտրության հարցը․ «Իմ քայլը» խմբակցությունն առաջադրել է Վիգեն Քոչարյանի թեկնածությունը |tert.am|

tert.am:  Ազգային ժողովը քննարկում է Բարձրագույն դատական խորհրդի անդամի ընտրության հարցը։ «Իմ քայլը» խմբակցությունն առաջադրել է արդարադատության փոխնախարար Վիգեն Քոչարյանի թեկնածությունը։

Վիգեն Քոչարյանի թեկնածությունն ԱԺ-ին ներկայացրեց «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը՝ ներկայացնելով նրա կենսագրությունը։

Կրթություն
1988 - 1993 թթ. Երևանի պետական համալսարան, իրավաբանական ֆակուլտետ, գերազանցության դիպլոմ
1993 - 1996 թթ. Սանկտ-Պետերբուրգի պատական համալսարան, ասպիրանտուրա, իրավաբանական գիտությունների թեկնածու
1999 թ. Կալիֆորնիայի համալսարան, Բերկլի երիտասարդ դասախոսների վերապատրաստման ծրագիր
2001 թ. Քեմբրիջի համալսարան, Մեծ Բրիտանիա այցելու, հետազոտող (կամ հրավիրյալ)

Մասնագիտական փորձ
2008 թ-ից մինչև օրս Հայաստանի Հանրապետության իրավաբանների միության փոխնախագահ
2006 թ-ից մինչև օրս Երևանի պետական համալսարան, Եվրոպական և միջազգային իրավունքի ամբիոնի վարիչ
1997 - 2008 թթ. Հայաստանի Հանրապետության իրավաբանների միության գործադիր տնօրեն
2004 - 2008 թթ. Ազգային փոքրամասնությունների պաշտպանության շրջանակային Կոնվենցիայի Խորհրդատվական կոմիտեի անդամ
2001 թ-ից մինչև օրս Ռասիզմի և խտրականության դեմ պայքարի եվրոպական հանձնաժողովի (Եվրոպայի Խորհուրդ) անդամ
1999 - 2002 թթ. ՀՀ նախագահին առընթեր Սահմանադրական փոփոխություններ նախապատրաստող հանձնաժողով
1996 - 2006 թթ. Երևանի պետական համալսարան, իրավաբանական ֆակուլտետ, դասախոս, դոցենտ

Անդամակցությունը մասնագիտական միավորումներում
. ՀՀ իրավաբանների միության վարչության անդամ, նախագահի տեղակալ
. Միջազգային իրավունքի հայկական ընկերակցության վարչության անդամ
. Պետության և իրավունքի գիտական հանդեսի խմբագրական կոլեգիայի անդամ
. Московский журнал международного права հանդեսի խմբագրական խորհրդի անդամ


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել