Ազգային ժողովում մեկնարկել է ՍԴ դատավորի ընտրության փակ քվեարկությունը |armenpress.am|
12:36 - 29 մայիսի, 2019

Ազգային ժողովում մեկնարկել է ՍԴ դատավորի ընտրության փակ քվեարկությունը |armenpress.am|

armenpress.am։ ՀՀ ազգային ժողովում մեկնարկել է Սահմանադրական դատարանի դատավորի ընտրության փակ քվեարկությունը: Քվեարկությունը մեկնարկել է ժամը 16:05-ին:

Փակ քվեարկությունն ընթանում է ԱԺ նիստերի դահլիճի հարևանությամբ գտնվող նախասրահում: ԱԺ հաշվիչ հանձնաժողովի նախագահ Վահագն Հովակիմյանը նշեց, որ քվաերկությունը կանցկացվի ժամը 16:05-ից մինչև 16:30-ը:

Թեկնածուն ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի կողմից առաջարկված Արթուր Վաղարշյանն է: Մինչ այս 7-րդ գումարման ԱԺ-ն նախագահի առաջարկով քննարկել էր Գոռ Հովհաննիսյանի թեկնածությունը և չէր ընդունել:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել