Ալբանիայում երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը աճել է մինչև 20 մարդ |pastinfo.am|
05:41 - 27 նոյեմբերի, 2019

Ալբանիայում երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը աճել է մինչև 20 մարդ |pastinfo.am|

pastinfo.am: Ալբանիայի հեռուստատեսության փոխանցմամբ՝ Ալբանիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը աճել է մինչև 20 մարդ:

Տարբեր ծանրության աստիճանի վնասվածքներ են ստացել 600 բնակիչ, ևս 10-15-ը համարվում են անհայտ կորած: Շենքերի փլատակների տակից հաջողվել է փրկվել 45 մարդ:

Դուրրես քաղաքը համարվում է առավել տուժած, Ալբանիայի մայրաքաղաք Տիրանայում, ավերվել է մոտ 500 շենք, երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Շիջակ քաղաքից 10 կմ դեպի հյուսիս-արևմուտք՝ Տիրանայի մերձակայքում:

Ալբանիայում նոյեմբերի 26-ի առավոտյան տեղի է ունեցել 6,4 բալ ուժգնության ուժգին երկրաշարժ: Ավելի վաղ հաղորդվել էր վեց զոհված և 300 վիրավորների մասին:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել