Ալեն Սիմոնյանը Արցախի ընտրատեղամասերում կոպիտ խախտումներ չի արձանագրել |armenpress.am|
17:04 - 14 ապրիլի, 2020

Ալեն Սիմոնյանը Արցախի ընտրատեղամասերում կոպիտ խախտումներ չի արձանագրել |armenpress.am|

armenpress.am: Արցախի Հանրապետության նախագահական ընտրությունների երկրորդ փուլի քվեարկությանը դիտորդական առաքելություն իրականացնող ՀՀ Ազգային ժողովի դիտորդական խմբի ղեկավար, խորհրդարանի փոխխոսնակ Ալեն Սիմոնյանն ընտրատեղամասերում կոպիտ խախտումներ չի արձանագրել։ Սիմոնյանը նշել է, որ 6 հոգանոց դիտորդական խումբը հասցրել է լինել Ստեփանակերտի և Շուշիի մի շարք ընտրական տեղամասերում։

«Պետք է նշեմ, որ տեղամասերում կոպիտ խախտումներ չեն արձանագրվել: Ընդհանուր առմամբ, որևիցե արտառոց դեպք ևս չի գրանցվել: Ամեն անգամ մենք ակնկալում ենք ցածր ակտիվություն, սակայն ընտրատեղամասերում նկատելի է ընտրողների բարձր ակտիվություն»,- ասել է Սիմոնյանը:

Նրա խոսքով՝ անկախ նրանից, թե ով է ընտրվելու է Հանրապետության նախագահ, իրենք պատրաստ են համագործակցության:

«Անձերի հետ կապված որևէ խնդիր չի կարող լինել, քանի որ մենք ունենք մեկ համընդհանուր նպատակ: Բնականաբար, նոր ակնկալիքներով լցված, պատրաստ ենք աշխատելու Արցախի նոր իշխանությունների հետ»,- նշել է ԱԺ փոխնախագահը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել