Ալեն Սիմոնյանը «Նաիրի» ԲԿ-ում է. ձախ քունքային շրջանում սալջարդ և արյան զեղում ունի
 |armtimes.com|
21:34 - 29 ապրիլի, 2020

Ալեն Սիմոնյանը «Նաիրի» ԲԿ-ում է. ձախ քունքային շրջանում սալջարդ և արյան զեղում ունի |armtimes.com|

armtimes.com: Այսօր հարձակման ենթարկված ՀՀ ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը «Նաիրի» ԲԿ է դիմել ժամը 19:00-ի սահմաններում, անցել է բոլոր հետազոտությունները, գտնվում է ընդհանուր բաժանմունքում, բժիշկների հսկողության ներքո: Սիմոնյանը որևէ վիրահատական միջամտության կարիք չունի: Ընդհանուր վիճակը կայուն է: Այս մասին ՀԺ-ի հետ զրույցում ասաց «Նաիրի» ԲԿ-ի գործադիր տնօրեն Անատոլի Գնունին:

«Անցկացվել են հետազոտություններ, ոսկրատրավմատիկ ոչ մի փոփոխություններ՝ գլուխ, պարանոց, կրծքավանդակ, որովայն և նաև փափուկ հյուսվածքների կողմից, օրգան-համակարգերի կողմից ոչ մի փոփոխություն չկա: Կա ձախ քունքային հատվածում սալջարդ և փոքր արյան զեղում: Ուղեղի ցնցում հարցականով: Այդ դիագնոզն է  դրված»,-ասաց Գնունին:

Ալեն Սիմոնյանին առաջարկվել է այսօր մնալ հիվանդանոցում: Նա համաձայնել է: Վաղը ևս կմնա, թե՝ ոչ, այս պահին, ըստ Անատոլի Գնունու, ասել հնարավոր չէ: Ամեն ինչ կախված է վաղվա հետազոտությունների արդյոնքներից եւ Ալեն Սիմոնյանի ցանկությունից: «Վաղը մենք կնայենք վիճակը կգնահատենք և իհարկե, իր ցանկությունն էլ հաշվի կառնենք ուզում է մնալ, թե գնալ տուն»,-ասաց «Նաիրի» ԲԿ-ի գործադիր տնօրենը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել