Ալեն Սիմոնյանը Փաշինյան-Ալիև հանդիպման ձևաչափը հայկական կողմի համար շահեկան է համարում |armenpress.am|
21:26 - 17 փետրվարի, 2020

Ալեն Սիմոնյանը Փաշինյան-Ալիև հանդիպման ձևաչափը հայկական կողմի համար շահեկան է համարում |armenpress.am|

armenpress.am: Ազգային ժողովի փոխնախագահ Ալեն Սիմոնյանը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպման ձևաչափը հայկական կողմի համար շահեկան է համարում։

Այս մասին Սիմոնյանն ասաց «Իմ քայլը» խմբակցության նիստից հետո, լրագրողների հետ զրույցում՝ անդրադառնալով փետրվարի 15–ին Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի վերաբերյալ պանելային քննարկման մասնակցությանը:

Քննարկումն ընթանում էր բաց ձևաչափով և ուղիղ հեռարձակմամբ։

«Փաշինյան–Ալիև զրույցի համար առաջարկվել էր ֆորմատ, որտեղ մեր հարևան պետության ղեկավարը շատ անհարմար վիճակում էր հայտնվել, քանի որ այնպես չէ, որ Ալիևը հայտնի է իր հրապարակային խոսքով: Սա այն ֆորմատն էր, որը մեզ համար ամենահետաքրքիրն ու շահեկանը կարող էր լինել, և այդպես էլ եղավ», - նշեց Սիմոնյանը։

ԱԺ փոխնախագահը նշեց նաև, որ զրույցի ֆորմատին համապատասխան, կարճ ժամանակում վարչապետը ներկայացրել է այն ամենը, ինչը պետք էր ասել։

Փետրվարի 15-ին Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակում տեղի ունեցավ Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի վերաբերյալ քննարկումորին մասնակցեցին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել