Ալիևն ու Էրդողանը հանդիպել են Բաքվում |tert.am|
14:40 - 14 հոկտեմբերի, 2019

Ալիևն ու Էրդողանը հանդիպել են Բաքվում |tert.am|

tert.am:  Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը երկուշաբթի Բաքվում հանդիպել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ: Այս մասին տեղեկացնում է moscow-baku.ru կայքը:


Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր Թուրքիայի նախագահը, Բաքու ժամանելուն պես նա նախևառաջ կհանդիպի Իլհամ Ալիևի հետ, որից հետո միայն կմասնակցի Թյուրքալեզու պետությունների համագործակցության խորհրդի 7-րդ գագաթնաժողովին:

«Հենց ես ժամանեմ Բաքու, առաջին հերթին կհանդիպեմ իմ եղբայր Ալիևի հետ»,- նշել էր Էրդողանը:

Թուրքիայի նախագահը կմասնակցի Բաքվում կայանալիք Թյուրքալեզու պետությունների համագործակցության խորհրդի 7-րդ գագաթնաժողովին (Թյուրքական խորհուրդ): Նա երկկողմ հանդիպումներ կունենա մասնակից երկրների ղեկավարների հետ:

Էրդողանի այցը կավարտվի հոկտեմբերի 15-ին:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել