Ամառային զորակոչի անցկացման ժամկետներում  փոփոխություններ չեն նախատեսվում․ ՊՆ խոսնակ
 |tert.am|
21:37 - 18 մարտի, 2020

Ամառային զորակոչի անցկացման ժամկետներում փոփոխություններ չեն նախատեսվում․ ՊՆ խոսնակ |tert.am|

tert.am: Ամառային զորակոչի անցկացման ժամկետներում փոփոխություններ չեն նախատեսվում։ Այս պահի դրությամբ քննարկումներ չեն իրականացվում։ Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը՝ պատասխանելով կրթական հաստատությունների աշխատանքի դադարեցման պատճառով ամառային զորակոչի հնարավոր հետաձգման վերաբերյալ հարցին։

«Նախատեսվում է երկրի պաշտպանունակության պահպանման համապետական կարևորության միջոցառումն անցկացնել պլանավորած ժամկետում»,- հայտնեց Շուշան Ստեփանյանը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել