Ամենաատելի օլիգարխն ասում է՝ ոտերս մաքրելու եմ. արդարադատությունն է իր ոտքերը օրենքով սահմանված կարգով մաքրելու |armtimes.com|
23:27 - 20 փետրվարի, 2020

Ամենաատելի օլիգարխն ասում է՝ ոտերս մաքրելու եմ. արդարադատությունն է իր ոտքերը օրենքով սահմանված կարգով մաքրելու |armtimes.com|

armtimes.com: Էսօր ատելության քարոզ տանում է ոչ թե իշխանությունը, այլ ատելության քարոզ տարվում է իշխանության նկատմամբ՝ էսօրվա իշխանության եւ ժողովրդական հեղափոխության կողմից ստեղծված հնարավորությունների օգտագործմամբ: Հանրային հեռուստաընկերության եթերում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով Պետրոս Ղազարյանի՝ երկրում ատելության մթնոլորտի վերաբերյալ հարցին:

«Դուք Հայաստանում հիշո՞ւմ եք դեպք, երբ երկրում առնվազն հինգ ընդդիմադիր հ/ը է գոյություն ունեցել»,- հարց հնչեցրեց Փաշիյանն ու շարունակեց.

«Ամենաատելի օլիգարխը դուրս է գալիս, սպառնում, ասում է՝ ոտերս մաքրելու եմ… Այո՛, արդարադատությունն այդ մարդկանց վրա փոխաբերական իմաստով օրենքով սահմանված կարգով իր ոտքերը մաքրելու է՝ հանուն հենց այդ մարդկանց ու երկրում հանուն հանդուրժողականության մթնոլորտի, որովհետեւ եթե սա տեղի չունենա, ժողովուրդը բառիս ֆիզիկական իմաստով էդ մարդկանց վրա իր ոտքերը կմաքրի. բայց մենք դա թույլ չենք տա»,- ասաց վարչապետը՝ նկատի ունենալով ՀՖՖ նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանին (Նեմեց), որը բերման ենթարկելուց հետո նման հայտարարություն էր արել:

Պաասխանելով դիտարկմանը, որ ինքը նաեւ այդ մարդկանց վարչապետն է, գուցե քաղաքացին կարող է այդպես խոսել, բայց վարչապետը՝ ոչ, Փաշինյանն ասաց, որ, այո՛, նրանք քաղաքացի են, բայց դա չի նշանակում, որ կարող են շարժվել դեպի ծայրահեղականություն ու գործել այդ տրամաբանության մեջ՝ քրեական ենթամշակույթի քարոզմամբ։

Նյութն ամբողջությամբ՝ armtimes.com


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել