Ամեն կողմ բանակցում է իրեն տնտեսապես ավելի նպատակահարմար արդյունք ստանալու համար.Գարեգին Բաղրամյան |armtimes.com|
10:26 - 04 հուլիսի, 2019

Ամեն կողմ բանակցում է իրեն տնտեսապես ավելի նպատակահարմար արդյունք ստանալու համար.Գարեգին Բաղրամյան |armtimes.com|

armtimes.com: Գազի սակագնի շուրջ բանակցությունները մի քանի փուլով են ընթանում։ Ներքին շուկայում ձեւավորվող սակագների վերաբերյալ բանակցությունները, կարծում եմ, որեւիցե կապ չունեն ՌԴ նախագահի այցի հետ: Այս մասին կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Գարեգին Բաղրամյանը, հավելելով, որ Վլադիմիր Պուտինի այցի հետ ավելի շատ կարող է կապվել սահմանին գազի գնի ձեւավորման հարցը. «Այս պահին չեմ կարող ասել՝ ինչ կլինի։

Բնականաբար, ամեն կողմ բանակցում է իրեն տնտեսապես ավելի նպատակահարմար արդյունք ստանալու համար։ Մենք բանակցում ենք նվազեցնելու ուղղությամբ։ Վերջնական բանակցություները, սակայն, ավարտված չեն։ Չեմ կարծում, որ վերջնական լուծում կա։ Գնի նվազեցման առումով այս պահին չեմ կարող ոչինչ ասել։ Դա կախված կլինի բանակցությունների ավարտից»,- ասաց նա։

Բաղրամյանի խոսքով՝ ներդրումային ծրագրերի միջոցով նախատեսվում է որոշակի ծախսերի, կորուստների մեծության կրճատում. «Այդ բոլորը ներքին սակագների հաշվարկին են վերաբերում»,- ասաց ՀԾԿՀ նախագահը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել